Յալթայում ընթացող ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում որոշվել է, որ հաջորդ նիստը տեղի կունենա 2013թ. մայիսին Մինսկում: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
«Որոշում է կայացվել հաջորդ նիստը նշաակել 2013թ, մայիսի 31-ին Մինսկում», ինչպես հաղորդում է RIA Novosti-ն. Հայտարարել է Լեբեդևը:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը հավաքվում է տարին երկու անգամ, արտահերթ նիստերը կարող են հրավիրվել անդամ պետություններից մեկի կառավարության պահանջով:











































