РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի առավելագույնը երեք տարով, սակայն ֆինանսական պայմանները կմնան նույնը: Այս մասին հայտնել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը:
Ավելի վաղ ռուսական ռազմական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրը հայտարարել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հիասթափված է Գաբալայի ՌՏԿ-ի հարցում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումից: Այս տարվա գարնան սկզբին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Բաքուն բանակցային գործընթացի ժամանակ 43 անգամ ավելացրել է վարձավճարի չափը` 7 միլիոն դոլարից հասցնելով մինչև 300 միլիոն դոլարի:








































