ՊՍՎ-ի կիսապաշտպան Քևին Ստրոտմանի գործակալը հայտարարել է, որ ֆուտբոլիստն ունի բոլոր հնարավորությունները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար:
«Ստրոտմանը երկար ժամանակ հանդես է գալիս հոլանդական առաջնությունում: Այդ ընթացքում նա կարողացել է իրեն լավ դրսևորել և գրավել եվրոպական ակումբների ուշադրությունը: Այժմ նա պատրաստ է իր ուժերը փորձել ավելի ուժեղ լիգայում:
Եթե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ համաձայնություն ձեռք բերվի, ՊՍՎ-ն պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից: Ներկայումս Քևինի իրավունքների ձեռքբերմանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը»,- հավաստիացրել է գործակալ Չիլ Դեկերը:






































