Գերմանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է 1-խաղյա որակազրկում ստանալ:
Գերմանիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն անթույլատրելի է համարում մարզչի վարքը` ազգային առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Այնտրախտ»-ի հետ իր թիմի հանդիպման ժամանակ: Խաղի դրվագներից մեկում Կլոպը մոտեցել է 4-րդ մրցավարին` Գվիդո Կլևեին և դեմքի միմիկայով ցույց տվել, որ համաձայն չէ գլխավոր մարզչի կայացման որոշմանը: Նման վերաբերմունքն անհարգալից են համարում, ուստի կարգապահական կոմիտեն պետք է ուսումնասիրի այս հարցը:
Հարկ է նշել, որ այս միջադեպն առաջինը չէ Կլոպի կարիերայում: 2010 թվականի նոյեմբերին նա կրկին միջադեպ է ունեցել մրցավարների հետ:







































