Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Քութայիս քաղաքում այսօր բացվելու է Դավիթ Ագմաշենեբելիի անվան նոր օդանավակայանը: Օդանավակայանի բացման արարողությանը ներկա են գտնվելու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Նշվում է, որ օդանավակայանն առաջինն ընդունելու է եվրոպական Wizz Air ավիաընկերության ինքնաթիռին: Ընկերությունը կիրականացնի Կիև-Քութայիս չվերթը, որից հետո ինքնաթիռը կվերադառնա Ուկրաինայի մայրաքաղաք: Օդանավակայանի կառուցումը սկսվել է նախորդ տարվա նոյեմբերին: Օդանավակայանը ղեկավարելու է ֆրանսիական ընկերությունը: Սկզբնական շրջանում Քութայիսից չվերթներ են իրականացվելու նաև դեպի Մինսկ ու Մոսկվա:







































