Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քննադատության տարափ է ուղղել Միավորված ազգերի կազմակերպության հասցեին այն բանի համար, որ կազմակերպությանը չի հաջողվել կասեցնել բռնությունը Սիրիայում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քեմերոնը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհված փոքրիկ երեխաների արյունը սոսկալի բիծ է դարձել ՄԱԿ-ի հեղինակության վրա:
Նա կոչ է արել համաշխարհային առաջնորդներին առավել մեծ ջանքեր ներդնել`հակազդելու Բաշար Ալ-Ասադի ռեժիմին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տրիբունայում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապշեցուցիչ է անվանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությունը, իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱԽ-ն Սիրիայի հարցում իրեն կաթվածահար կերպով է դրսևորել:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով ԱԽ-ի բանաձևի ընդունմանը նախկինում խոչընդոտել են Ռուսաստանն ու Չինաստանը:








































