«ԱՄՆ-ն հավատքի երկարատև հանդուրժողականության պատմություն ունի:
Սահմանադրությունում ասվում է, որ յուրաքանչյուր մարդ դավանանքի իրավունք ունի: Դա ԱՄՆ-ի Սահմանադրության գլխավոր տարրերից մեկն է: Այդ ֆիլմը զզվելի է: Նախագահ Օբաման այդ ֆիլմը կգնահատի անպես, ինչպես ես», – նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ԱՄՆ-ի դեսպանատան մոտ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիայի ժամանակ:
Դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ոչ մի կապ չունի այս ֆիլմի հետ:








































