Հանրահայտ դերասան Անտոնիո Բանդերասը կանանց համար ներկայացրել է նոր բուրմունք՝ Her Secret-ը: Սա աստղի առաջին պարֆումերային փորձը չէ, ամեն սեզոնի նա ներկայացնում է պարֆումերային նորույթներ: Fashiontime-ի փոխանցմամբ՝ Բանդերասի առաջին բուրմունքները եղել են բացառապես տղամարդկանց համար:
Her Secret բուրմունքը եթերային յուղերի համակցություն է: Այդ եթերային յուղերի մասին հիշատակվում է լեգենդներում և կանացի գայթակղության ուժի մասին պատմություններում: Կանացիություն խորհրդանշող օվալաձև շշից բանալի է կախված, որը, ըստ ստեղծողների մտահղացման, կօգնի բացահայտել կնոջ գայթակղության գաղտնիքը:
Ավանդույթի համաձայն՝ դերասանն անձամբ է մասնակցել օծանելիքի գովազդային ֆոտոսեսիային: Նոր առեղծվածային բուրմունքն արդեն վաճառքում է:








































