Իտալական «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին համոզված է, որ իտալական ակումբը, չնայած անհաջող ելույթներին , շարունակում է մնալ եվրոպական լավագույն թիմերից մեկը:
«Ուրախ եմ, որ «Ուդինեզե»-ի հետ խաղում ինձ հաջողվեց գոլ խփել: Այժմ ուզում է գնդակ ուղարկել նաև «Կալյարի»-ի դարպասը: Մենք մնում ենք Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը: Անկասկած, մեր խաղը կբարելավվի: Թիմի խաղամակարդակն ամեն խաղի բարելավվում է: Ամեն ինչ անում ենք՝ առաջընթաց գրանցելու համար»,- մասնավորապես ասել է ֆուտբոլիստը:






































