«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալն իր կարծիքն է հայտնել Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Ֆիորենտինա»-ի հետ խաղի մասին:
««Ֆիորենտինա»-ի հետ խաղը շատ բարդ ընթացք ունեցավ: Մրցակիցը լավ էր հանդես գալիս, շատ էր տիրում գնդակին: Բայց մենք հիասթափված չենք հանդիպման արդյունքից:
Նախորդ մրցաշրջանի համեմատ «Ֆիորենտինա»-ն զգալի առաջընթաց է ապրել: Այն հիանալի և արագ խաղ է ցուցադրում: «Ռոմա»-ի հետ հանդիպումը պետք է փորձենք ավելի լավ անցկացնել: Այն շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք մեծ ճնշման կենթարկվենք»,- Վիդալի խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները:








































