«Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ Իտալիայի ազգային հավաքականի ու Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիռլեն պետք է ավարտի ելույթները հավաքականի կազմում:
«Պիռլոն պետք է մտածի ազգային հավաքականից դուրս գալու մասին: Նա չի անում այդպես, և հիմա նրա խաղն այնքան պայծառ չէ, որքան նախկինում:
Յովե՞տիչը. նա հրաշալի խաղացող է: Համոզված էի, որ նա լավ հանդես կգա «Յուվենթուս» տեղափոխվելու պարագայում: Սակայն, այնուամենայնիվ, ես չեմ կարծում, թե նա այնպիսի խաղացող է, որ կարող ենք անվանել համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ»,- ասել է Բոբանը:









































