Սեպտեմբերի 27-ին` ժամը 10.00, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը՝ ի դեմս ուսանողական գիտական ընկերության։
Եռօրյա նստաշրջանին կմասնակցեն ԱՊՀ երկրների բժշկական բուհերի բակալավրիատի ուսանողներ, մագիստրոսներ, օրդինատորներ, երիտասարդ գիտնականներ:
Երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանի նպատակն է ակտիվացնել միջբուհական հարաբերությունները, ընդլայնել երիտասարդ գիտնականների հնարավորությունները։ Կքննարկվեն երիտասարդական գիտական կառույցների գործունեության կառավարման և ֆինանսավորման հարցեր, վեր կհանվեն առկա խնդիրները, և կնախանշվեն դրանց լուծման ուղիները։









































