Երկրաշարժից անօթևան ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Գյումրու «Մուշ-2» թաղամասում կառուցված 33 և «Անի» թաղամասում կառուցված 5 բազմաբնակարան շենքերի (1756 բնակարան) արտաքին ու ներքին հարդարման աշխատանքները դիտարկելու և ընդունելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է Քաղաքաշինական ԾԻԳ-ի և Քաղաքաշինական պետական տեսչության մասնագետներից բացի ընդգրկված է նաև «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը: Այդ մասին «Մուշ-2» թաղամասում երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ ներկաներին տեղեկացրեց աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախարար Սամվել Թադեւոսյանը:








































