Բարաք Օբամային աջակցելու կոչով ամերիկացիներին դիմել է փոփ-երգչուհի Մադոննան ԱՄՆ-ի մայրաքաղաքում կայացած համերգի ժամանակ: Դրա հետ մեկտեղ նա երկրի ղեկավարին անվանել է մահմեդական:
«Հիանալի է, որ մեզ մոտ՝ Սպիտակ տանը, աֆրոամերիկացի է, սևամորթ մահմեդական է այնտեղ: Դա նշանակում է, որ հույս կա այս երկրում, այդ պատճառով աջակցե՛ք այդ մարդուն»,- հայտարարել է Մադոննան իր երկրպագուներին:
Երգչուհու ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել նրա սխալը: Ինչպես նախկինում բազմիցս կրկնել է Սպիտակ տունը` նախագահը քրիստոնյա է: Չնայած նրա պապն ու հայրը մահմեդականություն են դավանել, բայց նա մանկության մեծ մասը անց է կացրել Ինդոնեզիայում:









































