ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Սիրիայի հարցով ժնևյան պայմանավորվածություններին համապատասխան աշխատելու մտադրության մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:
Նրա խոսքերով` Բրահիմին ժնևյան պայամանվորվածությունները համարում է կառուցողական և հույս ունի օգտակար դրույթներ վերցնել դրնացից:
«Բրահիմին մտադիր է առավելագույն կերպով արդյունավետ կիրառել Ժնևում ձեռք բերած պայամանավորվածությունները»,- հայտարարել է Բոգդանովը:









































