Sport.es-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնա»-ն ու «Սանթոս»-ը 2012 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ համաձայնության էին եկել Նեյմարի տրանսֆերի հարցում: Այս տեղեկատվությունը տարածվեց այն բանից հետո, երբ ՊՍԺ-ի ղեկավարությունը «Սանթոս»-ին 56 մլն եվրո առաջարկեց բրազիլացու իրավունքների ձեռքբերման դիմաց, սակայն բացասական պատասխան ստացավ:
Պարբերականը տեղեկացնում է, որ «Բարսելոնա»-ն ու «Սանթոս»-ը նախնական համաձայնություն ունեն, ըստ որի՝ կատալոնացիները բրազիլացի հարձակվողի տրանսֆերային իրավունքները ձեռք են բերելու 58 մլն եվրոյով, սակայն եթե 20-ամյա ֆուտբոլիստը չհայտնվի կատալոնական ակումբում, ապա «Բարսա»-ն որպես փոխհատուցում 40 մլն եվրո կստանա:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի ղեկավարներն այսօր հայտարարեցին, որ պատրաստ են ավելացնել առաջարկվող գումարը՝ այն հասցնելով մոտ 100 մլն եվրոյի:








































