Կանադացի ատամնաբույժ Սենդի Կրոկերը 8000 կմ է կտրել-անցել Իռլանդիա հասնելու համար, որտեղ հույս ունի գտնել այն անծանոթուհուն, ում համարում է ճակատագրով իր համար նախատեսված միակը: Ատամնաբույժը իռլանդուհու հետ զրուցել էր ընամենը մի քանի րոպե 2011 թ. հունիսին և գտնում է, որ նա է իր կեսը ու ամեն գնով պետք է նրան գտնի: 2011 թ. Կրոկերը անծանոթուհուն հանդիպել է Քլեր կոմսությունում առավոտյան նախաճաշի ժամանակ, նա սպասել է մինչև նա ավարտի նախաճաշը և մոտեցել է զրուցելու, սակայն հասցրել է խոսել միայն եղանակի մասին և ճշտել, թե որտեղ ավելի նպատակահարմար կլինի, որ ինքն ու եղբայրն այցելեն, ում հետ էլ նա մեկնել էր Իռլանդիա:
Նկարագրելով անծանոթուհուն՝ 34-ամյա ատամնաբույժը նշում է, որ նա արտաքինից 20 տարեկանից ավելի է երևում, ունի մուգ շագանակագույն մազեր և պեպեններ: Կրոկերը նշել է նաև, որ ողջ ճանապարհորդության ընթացքում և դրանից հետո մտածել է միայն այդ գեղեցկուհու մասին:
Մինչ Կրոկերը որոնում է իր երազանքների անծանոթուհուն բուքմեյքերական ընկերությունները սկսել են տոկոսադրույքներ սահմանել «որոնողական գործընթացների» ավարտի համար: Հավանականությունը, որ նա կգտնի աղջկան սահմանվել է 50-ը 1-ի, և մյուս տոկոսադրույքը այն բանի համար է, որ ատամնաբույժը կգտնի որևէ աղջկա Իռլանդիայում, ում հետ էլ կամուսնանա: Այս տեսակետի հավանականությունը 10-ը 1-ի է:
Կրոկերի որոնողական աշխատանքները լայնորեն լուսաբանվում են տեղական լրատվամիջոցներով, սակայն մինչ այժմ կանադացուն չի հաջողվել գտնել շագանակագույն մազերով, պեպեններով իռլանդուհուն:









































