Բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆայելը, որն «Էնֆիլդ»-ում տեղի ունեցած խաղի ժամանակ լավագույններից էր դաշտում, իր ուրախությունն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակի առթիվ:
«Սա կարևորագույն երեք միավորն է մեզ համար: Մենք լավագույն կերպով հանդես չեկանք, սակայն մեզ վերջին հինգ տարիներին «Էնֆիլդ»-ում չէր հաջողվել հաղթել «Լիվերպուլ»-ին: Այնպես որ մենք բավարարված ենք»,- ասել է Ռաֆայելը:
«Անկասկած, սա իմ լավագույն գոլն է «Յունայթեդ»-ի կազմում: Կարևոր էր, որ հաջողվեց արագ պատասխանել Ջերարդի գոլին»:








































