Չինացի գործարար Յան Լինգը «շատ թանկարժեք» բողոք է կազմակերպել այն բանից հետո, երբ նկատել է որ Հուբեյ նահանգի Հոնկա քաղաքի KFC ռեստորանում խոհարարը կերակուրը պատրաստել է առանց դիմակի և ձեռնոցների:
Լինգը 22 հազար դոլարով գնել է 2000 ընտանեկան փաթեթ (ամենամեծ չափաբաժինները) և դրանք դրել ռեստորանի աստիճաններին՝ հաստատություն այցելությունից զերծ մնալու կոչ-գրությամբ: Խոհարարը նկատողություն է ստացել, իսկ Լինգը շնորհակալության արժանացել աջակցության համար: Այս մասին հայտնում է Kedem-ը:
Չնայած ֆասթ ֆուդի 2000 փաթեթների գնման հայտարարությանը` լուսանկարները ֆիքսել են համեմատաբար փոքր քանակություն:








































