«Ձանձրալի ընտրություններ՝ դա երջանկություն է ժողովրդի և իշխանությունների համար, սակայն Բելառուսը ապահովագրված չէ անկարգություններից, որոնք կարող են տեղի ունենալ ընտրություններից հետո»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանեոլվ այն խոսքերը, թե բելառուսական ընտրությունները անցնում են չափազանց հանգիստ, ու դրանց արդյունքները կանխատեսելի են:
«Ինչ վերաբերում է նրան, որ մեզանում ձանձրալի է… թող նախանձեն: Այն պետություններում, որտեղ ընտրությունները անցնում են ձանձրալի ու հանգիստ, երջանկություն է ժողովրդի համար, էլ չասենք` իշխանության մասին: Ընտրությունները քաղաքակիրթ պետությունում, որտեղ ապրում է քաղաքակիրթ հասարակություն, պետք է այդ կերպ անցնեն»,- հայտարարել է նա:
«Մեզ պետք չեն հեղափոխություններ, ցնցումներ, բախումներ, պայթյուններ»,- նրա խոսքերը մեջբերում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Միևնույն ժամանակ նա նկատել է. «Մի շտապեք: մեզանում հիմնական շոուն , դուք դե, հասկանում եք, սկսվում է ընտրություններից հետո, այդ իսկ պատճառով ամեն ինչ կարող է լինել, բայց Աստված չանի»:
Նա նկատել է նաև, որ Բելառուսի խորհրդարան են մտնելու մարդիկ, որոնք պետքէ կիրթ ու գրագետ լինեն ու ստեղծեն օրենքներ, ինչն էլ նրանց հիմնական խնդիրն է:








































