ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում կքննարկեն Աֆղանստանում տիրող իրավիճակը:
«Մասնավորապես, կքննարկվեն Միջուկային զենքի չտարածման պայմանագրին առնչվող հարցեր: Քննարկման հիմնական թեման կլինի նաև Աֆղանստանում տիրող իրավիճակը ու այդ երկրում իրադարձությունների զարգացումը՝ կապված Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման հետ` 2014թ. Անվտանգության փոխգործակցության միջազգային ուժերի դուրսբերումից հետո»,- Interfax-ի փոխանցմամբ` հայտարարել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
ՀԱՊԿ-ի պատվիրակությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորությամբ, արդեն ժամանել է Նյու Յորք:








































