Թուրինի «Յուվենթուս»-ը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերը և պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել անգլիական ակումբին:
Goal.com-ի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը պատրաստ է 21-ամյա հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման համար 31 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Բալոտելին տարաձայնություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ ու հազվադեպ է դուրս գալիս խաղադաշտ:









































