Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

ԱԺ-ն զրկվեց այս ելույթներից

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները պատրաստել էին հայտարարություններ, որոնք սակայն չհնչեցրեցին Ազգային ժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունը առկախելու պատճառով: Այսօր լրանում է մարտի մեկի ողբերգական դեպքերի երրորդ տարելիցը, որոնց պատգամավորները չէին կարող չանդրադառնալ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հայտարարության մեջ նշեց, որ ուղիղ 3 տարի առաջ` այս օրը, մայրաքաղաք Երևանի կենտրոնում սպանվեցին մեր 10 համաքաղաքացիները: Նրանք սպանվեցին այն բանի համար, որ իրենց քաղաքացիական արժանապատվությունը պաշտպանելու դրդապատճառներով, կամ էլ պատահաբար հայտնվել էին խաղաղ ցուցարարների և ուժային կառույցների, այդ թվում հակասահմանադրական ձևով քաղաքականության մեջ ներքաշված բանակի դիմակայության գծի վրա: Ցուցարարների ու նրանց վաղ առավոտյան բռնության ենթարկած ոստիկանական մեծաքանակ ջոկատայինների միջև օրվա առաջին կեսին կանգնած էին նաև «Ժառանգության» պատգամավորները` կանխելու համար ուժային կառույցների ոտնձգությունները մեր համաքաղաքացիների հանդեպ, ինչը այդ ժամանակահատվածի համար մեծ հաշվով հաջողվեց: Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ իր մարմնի վրա վերցրեց իշխանածառա սադրիչի` ոստիկանին ուղղված դանակի հարվածը, կանխելով սադրանքը: Ավաղ, նույն օրը երեկոյան թափվեց 10 անմեղ մարդու արյուն, որի համար առ այսօր ոչ ոք պատասխան չի տվել: Չպատժվեցին բանակին քաղաքականության մեջ ներքաշողը, ապօրինի արտակարգ դրություն մտցնողը, խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ իրականացնողները, բանտերը քաղբանտարկյալներով լցնողները: Չբացահայտվեց Արմեն Մարտիրոսյանին դանակահարած անձի ինքնությունը: Ավելին, ոստիկանությանը անցած տարիների ընթացքում վերածեցին ժողովրդին հալածող գործիքի, ներքաշեցին ժողովրդի դեմ նորանոր հալածանքների մեջ` երկիրը վերածելով ոստիկանապետության: Ճակատագրի հեգնանքով, երեկ նույն վայրում` քաղաքապետարանի մուտքի առջև, շուրջ 150 ոստիկաններ փողոցային բառապաշարով, բռնություններով ու հրմշտոցով, մարդկանց գլխներին հարվածելով ոտքի տակ տվեցին 40-50 կանանց, ովքեր Երևանի քաղաքապետից պահանջում էին իրենց չզրկել բացօթյա առևտրով հաց վաստակելու միակ միջոցից: Նույն ոստիկանությունը օրեր առաջ ոստիկանատուն բերման էր ենթարկել 9 երիտասարդների, նրանց թվում` երեք աղջիկների, այն բանի համար, որ նրանք իրենց քաղաքական ուժի տեսակետներն ու գաղափարներն էին տարածում Երևանի փողոցներում, իսկ փետրվարի 17-ին էլ ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակման մեջ էին առել երկու տասնյակ վրացական պետհամարանիշներով մեքենաներ` ապօրինաբար փակելով կենտրոնական փողոցները: Այսպիսով, ժողովրդից կորզվող հարկերի հաշվին վարձատրվող ոստիկանությունը վեր է ածվել սեփական ժողովրդի դեմ հալածանքներ իրականացնող գործիքի, փողոցներ փակողի, հանցագործություններ կոծկողի: Եվ ոստիկանապետը ոչ միայն չի պատժում դրանք իրականացնողներին, այլև ապատեղեկատվություններ է տարածում: Ըստ պատգամավորի` վարչախումբը ոչ մի դաս չի քաղել մարտի մեկից: Ավելին` գրեթե սպառնում է նոր մարտի մեկով:

Պատգամավոր Անահիտ Բախշյանը, անձամբ անցած լինելով 99 թվականի հոկտեմբերի 27-ի պետական մասշտաբի ոճրագործության ու դավաճան դատավարության բովով, ցավով պետք է արձանագրեր, որ արտաքին թշնամիներից երկրի սահմանների պաշտպանության համար ստեղծված Ազգային բանակը 2008թ. մարտի հայտնի իրադարձությունների ընթացքում երկրորդ նախագահի կողմից օգտագործվեց երրորդ նախագահի ընտրված լինելուն չհավատացող, բողոքով փողոց ելած հասարակության դեմ այն դեպքում, երբ ընտրակեղծիքների մասին փաստերը ճչում էին: Արդարությունը, Սահմանադրությունը, պետական շահը հերթական անգամ խեղդվեցին արյան մեջ, իսկ գործող նախագահի երդման արարողությունը տեղի ունեցավ 10 անմեղ երիտասարդ զոհերի 40-օրյա սուգի օրը: Փետրվարի 26-ի Հանրապետության հրապարակի հանրահավաքը ցույց տվեց իշխանության չափազանց խարխուլ հիմքերը, որ ամրապնդվեցին 10 քաղաքացու արյան ու հարյուրավոր վիրավորների առողջության գնով: Երկրորդ նախագահի սերմանած վախի մթնոլորտը հաջողությամբ կօգտագործվեր գործող նախագահի և իշխանությունների կողմից, եթե միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» պատգամավորները մարտի մեկի իրականությունը չներկայացնեին և պարբերաբար չբարձրաձայնեին: Արդյունքում չէինք ունենա ԵԽԽՎ-ի ընդունած հայտնի բանաձևերը, իշխանությունների կազմակերպած հանցագործությունը չէր ստանա համապատասխամ որակում: Թվում էր, թե հասարակության ըմբոստ մասի անկոտրում կամքն ու Եվրախորհրդից վտարվելու վտանգը կստիպեր իշխանություններին վերանայել քայլերը, փորձել կյանքի կոչել բանաձևերի պահանջները, թուլացնել երկրում աճող, պետական անվտանգությանը սպառնացող լարվածությունը: Սակայն դրա փոխարեն, բարեփոխումների անվան տակ, սկսվեց իմիտացիոն ճառերի փուլը: Տիկին Բախշյանը ցավով նշում է, որ հասարակությունը որևէ փոփոխություն չտեսավ, խոսքերը գործի չվերածվեցին, քանի որ գործող նախագահից սկսած` իշխանական օղակների շահը մեկն է` ունեցվածքը ամեն գնով պաշտպանելու համար պահել իշխանությունը` խղճի վրա ունենալով 10 անմեղ զոհերի արյունը:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր հայտարարության մեջ ի լուր ամենքի հնչեցնում է, որ մարտի մեկի բոլոր մեղավորների պատիժն ու դատաստանը անխուսափելի է, որովհետև ժողովրդի դեմ գործած հանցագործությունները ներում չունեն ճիշտ այնպես, ինչպես չունեն վաղեմության ժամկետ: Նա նշում է, որ ապօրինի ձերբակալելով իր եղբորը ու նրան պահելով որպես պատանդ` իշխանությունը ոչնչի չի հասնելու, ընդհակառակը` ավելի լայն է բացելու հեղափոխության դուռը: Ըստ պատգամավորի` երկրորդ սերնդի բարեփոխումների, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, նանոտեխնոլոգիաների և տեխնոպարկերի մասին իբր երազող կառավարությունն ամեն ինչ անում է ժողովրդի սոցիալական վիճակը վատացնելու համար: Արդար ընտրություններից, ազատությունից և իրավունքներից խոսող կոալիցիան տարիներ շարունակ բռնակեղծում է ժողովրդի ընտրությունը, խեղդում ազատությունը և ոտնատակ տալիս իրավունքները: Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը շուրջ երեք տարիների ընթացքում ոտնահարում է նաև 10 մլն հայության արժանապատվությունը` ստորագրելով հայ-թուրքական, մադրիդյան և ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացման վերաբերյալ փաստաթղթերը` անտեսելով, որ Աղդամը մեր հայրենիքն է, իսկ Արևմտյան Հայաստանը սակարկման ենթակա չէ: Ըստ տիկին Փոստանջյանի` կույր պետք է լինել` չտեսնելու ժողովրդի եռացող ցասումը, խուլ պետք է լինել` չլսելու մոտեցող հեղափոխության համազանգը, հանցագործ պետք է լինել` կույր ու խուլ մնալու համար…

Պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Ժառանգություն» կուսակցության զորակցությունն է հայտնում բոլոր այն անձնանց, հասարակական և քաղաքական խմբերին, ովքեր շարունակում են պայքարել սոցիալական արդարության համար` Հայաստանը որպես իրավական պետություն, տարածաշրջանում արժանապատիվ և զարգացող երկիր տեսնելու ձգտմամբ` «Ժառանգության» պահանջը ձևակերպելով տասը կետերի մեջ.

1. բացահայտել և պատժել մարտի 1-2-ի սպանությունները կազմակերպող և իրականացնող անձանց` անկախ նրանց զբաղեցրած ու ներկա պաշտոնական դիրքից,
2. վերջ տալ հակաժողովրդական և ժողովրդի լայն խավերի հաշվին բյուջե «լցնելու» քաղաքականությանը, միաժամանակ վերջ դնել ամենաբարձր մակարդակով կազմակերպվող և իրականացվող դրամաշորթությանը և կոռուպցիային,
3. դադարեցնել մարդու ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու և բողոքելու իրավունքները ոտնահարող գործողությունների իրականացումը,
4. ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին,
5. Ազգային ժողովից հետ կանչել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հակապետական և ազգային արժանապատվությունը նսեմացնող արձանագրությունները,
6. որպես ցեղասպանություն ճանաչել Ադրբեջանի կողմից Արևելյան Անդրկովկասի հայերի հանդեպ իրականացված գործողությունները: Հրաժարվել Մինսկի խմբի կողմից որդեգրված այսպես կոչված բանակցային գործընթացի տրամաբանությունից` դրանով իսկ տեղեկատվական դաշտում ձեռնարկած բեկումնային գործընթացները տեղափոխելով իրական քաղաքականություն,
7. քաղաքական կամք դրսևորել և վերջապես ճանաչել միջազգային իրավունքի համաձայն ձևավորված և կայացած Արցախի Հանրապետությունն իր օրինական սահմաններով և օժանդակել Արցախին վերամիավորված տարածքներում բնակեցման գործընթացին,
8. վերջ տալ Հայաստանում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կամայականություններին, որի հետևանքով Հայաստանը դառնում է բնապահպանական աղետի տարածք,
9. իրականացնել այնպիսի քաղաքականություն, որով կմերժվեն սանձարձակ մենաշնորհները, և վերջապես կսկսվի արդյունաբերության վերականգնման և գյուղատնտեսության բնականոն զարգացման գործընթացը, ինչով և կապահովվի Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածությունը,
10. վերջ տալ կոալիցիոն կուսակցությունների արհեստածին և հակասահմանադրական պայմանավորվածություններին, որոնք ուղղված են ոչ թե երկրի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն, այլ` իշխանության և անօրինականության վերատադրմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում