ԱՄՆ-ի քրիստոնյաները նախագահական ընտրությունների hետ կապված 40 օր շարունակ կաղոթեն Սպիտակ տան մոտ, այս մասին հաղորդում է CNL-news տեղեկատվական գործակալությունը:
«Աղոթքի տուն» շարժման հիմնադիր Ջեյսոն Հերշին(Jason Hershey) պաշտոնապես թույտվություն է ստացել 40օր 24ժամյա աղոթք անցկացնել Սպիտակ տան մոտ:
Հերշին համոզված է, որ աղոթքը կօգնի իր երկրի քաղաքացիներին ճիշտ ընտրություն կատարել:
Աղոթքը կուղեկցվի երաժշտությամբ և բեմական ներակայացումներով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն այս տարվա նոյեմբերի 6-ին:
Քրիստոնեական եկեղեցիներից շատերը արդեն կոչ են արել իրենց հետևորդներին աղոթել և ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընտրություններին:








































