Սինգապուրի Գրան պրին կրկին առանձնահատուկ էր: Լյուիս Հեմիլթոնը, ով գերազանց էր հաղթահարում մրցուղին, տեխնիկական թերության պատճառով առաջին տեղը զիջեց Սեբաստյան Ֆետելին: Տեխնիկական խնդիրների պատճառով պայքարից դուրս մնաց նաև Պաստոր Մալդոնադոն, ով նույնպես հավակնում էր մրցանակային տեղ զբաղեցնելուն: Իսկ Միխայել Շումախերը, չկարողանալով արգելակել, բախվեց Ժան-Էրիկ Վերնի բոլիդին և ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից:
Արդյունքում` Ալոնսոն պահպանեց առաջատարի դիրքն ընդհանուր հաշվարկում, իսկ Ֆետելը դարձավ նրա գլխավոր հակառակորդը:
1. Սեբաստյան Ֆետել («Ռեդ Բուլ») – 1.54.092
2. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +8.9
3. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +15.2
4. Փոլ դի Ռեստա («Ֆորս Ինդիա») + 19.0
5. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +34.7
6. Կիմի Ռայկոնեն («Լոտուս») +35.7
7. Ռոման Գրոժան («Լոտուս») +36.6
8. Ֆելիպե Մասա («Ֆերարի») +42.8
9. Դանիել Ռիկարդո («Տոռո Ռոսա») +45.8
10. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ») +47.1