Փերիս Հիլթոնը ընկերոջ հետ զրույցում հայտարարել է, որ բոլոր գեյերը զզվել են և հիվանդ են ՁԻԱՀ-ով: Նրանց զրույցը տեղի է ունեցել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց մասին հեռուստահաղորդման դիտման ժամանակ: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Նա հայտնել է, որ եթե ինքը միասեռական լիներ, ապա կվախենար, քանի որ ստիպված կլիներ մահանալ ՁԻԱՀ-ից: Նման հայտարարությունների համար Հիլթոնին լիովին կարող են մեղադրել հոմոֆոբիայի մեջ:
Աստղի ներկայացուցիչներն ակնթարթորեն արձագանքել են այդ հայտարարություններին` ասելով, որ նա աջակցում է գեյերին, պարզապես այդ կերպ ցանկացել է ասել, որ չպաշտպնաված սեքսը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների:
Նրանց փոխանցմամբ` խոսակցությունը սկսվել է այն բանից, երբ ՁԻԱՀ-ով հիվանդ ոմն գեյ կանխամտածված կերպով չպաշտպանված սեքսով է զբաղվել այլ գեյերի հետ` հիվանդությունը տարածելու համար:









































