Վրաստանի կառավարությունն աշխատում է հակաճգնաժամային ծրագրի վրա, որը չի սահմանափակվում միայն բնակչությանը էներգավաուչերներ բաժանելով: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի խոսնակ Մանան Մանջգալաձեն, տեղեկացնում է Новости-Грузия-ն:
Նրա խոսքով, նախագծի մանրամասները հանրությանը հայտնի կդառնան շատ մոտ ապագայում:
«Կառավարությունը գիտի, որ մեկանգամյա սոցիալական օգնությունը խնդրի լուծում չէ և անհրաժեշտ է ավելի գլոբալ աշխատանք, որը հանգեցնելու է տնտեսական երկարատև զարգացման և աշխատատեղերի ստեղծման»,- ասել է Մանջգալաձեն: