Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Մրցավար դառնալու Տիգրան Կարապետյանի երազանքը կատարվեց

Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքի ընթացքում Տիգրան Կարապետյանը 18 կետից բաղկացած վերջնագիր էր ներկայացրել իշխանություններին և խոստացել, որ դրանք չկատարելու դեպքում փետրվարի 28-ի հանրահավաքում կարմիր քարտ է ցույց տալու իշխանություններին: Պարզից էլ պարզ է, որ իշխանությունները այդ կետերը չէին կատարելու, և առնվազն միամտություն կլիներ կարծել, որ այդ կետերից գոնե մեկը իրականացվելու էր: Սակայն նշենք, որ ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը բացի կարմիր քարտերից, վճռական գործողություններ ևս խոստացել էր, մասնավորապես` պետք է անվստահություն հայտնեին իշխանություններին: Սակայն, ինչպես սպասվում էր, հանրահավաքն անցավ բավականին խաղաղ մթնոլորտում` առանց վճռական քայլերի, հերթական ելույթներից բաղկացած, և բացի Կարապետյանի մրցավարական ֆունկցիաները կատարելուց ու կարմիր քարտ ցույց տալուց` հետաքրքիր այլ բան չեղավ:

Հանրահավաքն սկսվեց ավանդական դարձած հայտարարությամբ, թե ճանապարհները փակել են և իրենց սակավաթվության պատճառն այն է, որ մարզերի համակիրները չեն կարողացել հասնել Երևան: Թերևս այս հանրահավաքի միակ նորությունն այն էր, որ այնտեղ էին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը և շարժման անդամ Տիգրան Խզմալյանը, ինչպես նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Թե՛ Սեֆիլյանը, թե՛ Խզմալյանը մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք չեն եկել միանալու Տիգրան Կարապետյանին, այլ պարզապես եկել են խոսք ասելու իրենց ժողովրդին և իրենք ամենուր են, որտեղ կա համախմբված ժողովուրդ:

Սեֆիլյանը նշեց, որ իրենց շարժմանը կուսակցապետերը չեն հետաքրքրում. ««Սարդարապատ» շարժումը կուսակցություն չէ, և մենք համոզված ենք, որ ժողովրդին այս վիճակից հանողը կուսակցությունները չեն, այլ համախմբված ժողովրդի պայքարը»: Սեֆիլյանը նշեց նաև, որ Տիգրան Կարապետյանը իրենց պարբերաբար հրավիրել է հանրահավաքին, և իրենք այսօր որոշել են մասնակցել, քանի որ թե՛ այս օրը, թե՛ վաղը` Մարտի 1-ը, ունեն մեծ խորհուրդ, և «Սարդարապատ» շարժումը խոսք ունի ասելու ժողովրդին:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էլ կոչ արեց հայտարարել ընտրել մի օր, և այդ օրն անվանակոչել ժողովրդի օր, երբ որոշումը լինելու է ոչ թե նախագահներինը կամ չինովնիկներինը, այլ ժողովրդինը. «Այս 20 տարվա ընթացքում շատ են եղել ծանր տարիները` պատերազմ, երբ ռազմաճակատի գիծը համարյա հասել էր Ստեփանակերտին, և մենք կարծում էինք, որ դրանից ավելի ծանր բան չէր կարող լինել: Սակայն այսօր իրավիճակը հարյուրապատիկ ավելի ծանր է, և պատճառը մեկն է` այն ժամանակ մեզ շրջապատող հանգամանքներն էին ծանր, բայց մեր կամքը, մեր միասնությունը ոչ մի արգելքի առջև չէր կանգնում: Այսօր մենք կորցրել ենք հույսը, հավատը, ջերմությունը միմյանց նկատմամբ»:

ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանն էլ իր ելույթում նշեց, որ հաջորդ հանրահավաքի ընթացքում իրենք ոչ թե կարմիր քարտ են ցույց տալու իշխանություններին, այլ պահանջելու են, որ հեռանան:

Ի դեպ, հանրահավաքին հավաքվածներն ավելի կառուցողական առաջարկ էին անում` կարմիր քարտ ցույց տալ կառավարական շենքի դիմաց, ինչը սակայն կա՛մ չլսվեց, կա՛մ էլ չլսելու տրվեց կազմակերպիչների կողմից:

Իսկ վերջում Տիգրան Կարապետյանը շատ հետաքրքիր և իշխանությունների ձեռագրին բնորոշ առաջարկ արեց ժողովրդին. «Եթե հաջորդ հանրահավաքին ամեն մեկդ ձեզ հետ բերեք 10 հոգի, կտեսնեք, թե մենք ինչ ենք անելու»:

Անժելա Խաչատրյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում