NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի կենտրոնական խաղացող Դուայթ Հովարդը հայտարարել է, որ ինքը կարող է հանդես գալ նոր թիմի կազմում՝ մնալով երկար տարիներ:
««Լեյքերս»-ում լինելն ուղղակի հիասքանչ է: Սա այնպիսի հաճելի զգացում է, որ երկար տարիներ չեմ ունեցել: Ինձ համար մեծ հնարավորություններ են բացվել: Շատ ուրախ եմ, որ նման ակումբում հանդես գալու հնարավորություն ունեմ: Կփորձեմ 100%-ով նվիրվել թեˊ խաղին, թեˊ երկրպագուներին, թեˊ թիմին և թեˊ քաղաքին: Հուսով եմ՝ ինձ երկար ճանապարհ է սպասվում «Լեյքերս»-ում»,- ամերիկյան մամուլը մեջբերում է Հովարդի խոսքերը:




































