Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Արսենալ»-ի դեմ խաղից առաջ խոսել է այն մասին, որ իր թիմի պաշտպանությունն այժմ բարելավման կարիք ունի:
«Վերջին երկու մրցաշրջաններում մեր պաշտպանությունը լավագույնն էր Պրեմիեր լիգայում: Հիմա այն միջին մակարդակի է: Միգուցե դա այն պատճառով է, որ մենք լավ չենք աշխատում, ֆուտբոլիստները վնասվածք են ստանում, ոմանք էլ հավաքականներից վերադառնալուց հետո դեռ լիովին պատրաստ չեն: Սակայն եթե մենք ցանկանում ենք առաջխաղացում ունենալ, պետք է տքնաջան աշխատանք տանենք:
«Արսենալ»-ը շատ ուժեղ է հակագրոհելիս: Դիտել եմ «Արսենալ» – «Լիվերպուլ» խաղը, և նրանք իսկապես շատ լավ էին հակագրոհում: Պոդոլսկին ու Կասորլան թիմի լավագույններից են, ինչպես նաև Յոհան Ժիրուն(ըստ էության՝ խոսքը Օլիվյե Ժիրուի մասին է. – 1in.am Sport): Նա դեռևս գոլ չի խփել, բայց լավ ֆուտբոլիստ է»,- Sky Sports-ի փոխանցմամբ՝ ասել է Մանչինին:







































