Երեկ տեղի ունեցավ Անգլիայի Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրի՝ «Ուիգան Աթլետիկ» – «Ֆուլհեմ» հանդիպումը: Խաղի 32-րդ րոպեին «Ֆուլհեմ»-ի ֆուտբոլիստ Ռոդալեգան առաջ մղեց իր թիմին: 68-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Դաֆը: Տանտերերին հաջողվեց միայն մեկ գոլ խփել. խաղավարտին՝ 90-րդ րոպեին, Կոնեն դարձավ գոլի հեղինակ:
Այսպիսով՝ «Ֆուլհեմ»-ը մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով հաղթանակ տարավ «Ուիգան»-ի նկատմամբ:







































