Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Տարօրինակ է, որ Ռուսաստանը Հայաստանի պարտքը չի ներում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, վաշինգտոնաբնակ Սերգեյ Մարկեդոնովը:

– Պարոն Մարկեդոնով, օրերս Հայաստանում անցկացվեցին ՀԱՊԿ զորավարժությունները: Այս փուլում, երբ չի մարել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման շուրջ ծագած լարվածությունը, ի՞նչ նշանակություն ունեցան այդ զորավարժությունները Հայաստանի համար:

– Այդ զորավարժություններն առաջին հերթին հոգեբանական նշանակություն ունեցան: Սաֆարովի պատմությունից բանակցային գործընթացը կանգ է առել, ես չեմ ասում ընդմիշտ, բայց ժամանակավորապես: Բնականաբար, ի հայտ եկան շատ սպեկուլյացիաներ այն մասին, թե հնարավոր են ռազմական սցենարներ, ինչ-որ կոնֆլիկտներ և այլն: Եվ հիմա Հայաստանը ցույց տվեց, որ ՀԱՊԿ անդամ է, որ իր թիկունքում կա ռազմաքաղաքական կազմակերպություն, որի անդամ է նաև Ռուսաստանը: Սա ցույց տվեց, որ այս իրավիճակում Հայաստանը միայնակ չէ: Հոգեբանորեն դա շատ կարևոր էր, հատկապես, որ Արևմուտքում էլ Սաֆարովի ներումը բավականին քննադատական ռեակցիա առաջացրեց: Այդ քայլով Ադրբեջանն իր իմիջի համար լրացուցիչ միավորներ չհավաքեց: Այդ ֆոնին Հայաստանը ցույց է տալիս, որ ունի Ռուսաստան, որ ՀԱՊԿ-ի հետ լավ հարաբերություններ ունի:

– Իսկ ՀԱՊԿ դերը եթե գնահատելու լինենք Հայաստանի անվտանգության հարցում, ի՞նչ գնահատական կտաք: Եթե, Աստված չանի, հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսվի, ո՞րը կլինի ՀԱՊԿ դերը Հայաստանին պաշտպանելու հարցում:

– Եթե հանկարծ ռազմական գործողությունները սկսվեն, ես դժվարությամբ եմ պատկերացնում, օրինակ, Ղազախստանի կամ Տաջիկստանի ռազմական աջակցությունը Հայաստանին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, անգամ այս դեպքում շատ բարդ իրավիճակ կլինի: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից անմիջական մասնակցություն կլինի: Հնարավոր է քաղաքական, դիվանագիտական, կամ զենքի մատակարարման մասով աջակցություն լինի միայն, բայց անմիջապես ռազմական գործողություններին դժվար թե մասնակցի:

– Միաժամանակ կարելի է, չէ՞, փաստել, որ այդ զորավարժությունները նաև զսպաշապիկ կլինեն Ադրբեջանի համար՝ չվերսկսելու ռազմական հռետորաբանությունը կամ գործողությունները:

– Դա լրացուցիչ հիշեցում էր:

– Վրացական կողմն անհանգստություն հայտնեց Հայաստանում և Ռուսաստանում զուգահեռ անցկացվող զորավարժությունների կապակցությամբ: Վրաստանի պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ դա Ռուսաստանի կողմից ուղղված է հենց Վրաստանի դեմ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Դե իհարկե, ցանկացած զորավարժություն, այդ թվում՝ «Կովկաս 2012»-ը, ուղղված է միայն Վրաստանի դեմ: Այսինքն՝ Մոսկվան ոչինչ չունի անելու, միայն նստել ու մտածում է՝ ինչպես նվաճի Վրաստանը: Եթե լսես իրենց փորձագետներին, ապա ստացվում է, որ Պուտինի գերնպատակը Վրաստանը նվաճելն է: Քնում է Պուտինն ու մտածում՝ ինչպե՞ս Վրաստանի ժողովրդավարական ռեժիմը կոտրի: Դա պրիմիտիվ է, իհարկե, չկա նման նպատակ բացարձակ: ՀԱՊԿ անդամ Հայաստանը Վրաստանի հետ շատ կառուցողական հարաբերություններ ունի: Մեր ժամանակակից քաղաքական գործիչների և քաղաքագետների դժբախտությունը միայն սև ու սպիտակ նկար տեսնելն է: Հայաստանը ռուսամետ է: Դա հիանալի է, ռուսամետ է, բայց ՆԱՏՕ-ի հետ է համագործակցում, ռուսամետ է, բայց արտահանման և ներմուծման մասը Վրաստանի միջոցով է կատարում: Այդ պատճառով էլ այն գաղափարը, թե դա Վրաստանի դեմ էր, եկեք գաղափարական վարժությունների հաշվին տեղափոխենք:

– Ռուսաստանը ներեց Ղրղզստանի կես միլիարդ դոլարանոց պարտքը: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը:

– Կա նման ասացվածք՝ «Ռոսիա շչեդրայա դուշա»: Մենք և՛ Կորեայի պարտքը ներեցինք, և՛ Ղրղզստանի: Երևի Ռուսաստանը շատ հարուստ է: Բայց արի ու տես, որ Հայաստանի պարտքը չի ներում: Տարօրինակ է, չէ՞: Կորեան, որը երբեք ոչինչ չի տալիս, նրան ներում են: Իսկ Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է Կովկասում, բայց չեն ներում: Դա, իրոք, տարօրինակ է:

– Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ իր ռազմավարական գործընկերոջ պարտքը չի ներում Ռուսաստանը:

– Ստացվում է ընտրովի առատաձեռնություն է դա: Թե ինչու, ես դժվարանում եմ պատասխանել: Միգուցե Ռուսաստանը մտածում է, որ Հայաստանը կտա գումարները, ինչ-որ զուտ շուկայական շարժառիթ կա: Նման որոշումները՝ պարտքի ներման, կայացվում են առանց բաց և լուրջ մասնագիտական կամ խորհրդարանական քննարկումներ անցկացնելու, ինչը ճիշտ չէ:

– Զուգահեռ երկարացվեցին Ղրղզստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետները: Հայաստանում նույնպես ռուսական ռազմաբազա կա, որի ծախսերը բացառապես հայկական կողմն է հոգում: Ի՞նչ եք կարծում, նպատակահարմար չէ՞, որ նաև հայկական պարտքի ներման հարց քննարկվի Ռուսաստանում:

– Նորից եմ կրկնում, որ այդ որոշման շարժառիթները ինձ համար անհասկանալի են: Միգուցե Մոսկվայում կարծում են, որ Հայաստանը ոչ մի տեղ չի փախչի և կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ: Դա ցինիկ հաշվարկ է: Ղրղզստանի հետևից, ինչպես հարսնացուի, գնում են տարբեր փեսացուներ: Ամերիկյան փեսացուն էլ է շատ ակտիվ գնում և առաջարկներ անում: Միգուցե այս գործոնը գերակշռում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում