Վենեսուելան և Չինաստանը աշխարհում խոշորագույն ոսկու հանքերից մեկի` Լաս-Քրիստիանսի շահագործման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ոսկու արդյունահանման համաձայնագիրը ստորագրել են մի կողմից Վենեսուելայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները, մյուս կողմից` չինական China International Trust and Investment Corp ընկերությունը:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ խոսքը ոչ միայն ոսկու , այլև պղնձի արդյունահանման
մասին է:









































