Լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Թիերի Անրին, ով ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլս»-ի կազմում, անկարգ վարքի պատճառով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: 35-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է մեկ խաղով և որոշակի գումարով, որի մասին մանրամասն տեղեկատվություն չկա:
Անրին լավ վարքագիծ չի ցուցաբերել «Սպորտինգ Կանզաս Սիթի»-ի հարձակվող Քեյ Կամարայի հետ ընհարման ժամանակ:
Հավելենք, որ MLS-ի առաջնությունում Անրին արդեն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 13 գոլի հեղինակ:








































