Ավստրիայի Բրանաու քաղաքի այն տունը, որտեղ 132 տարի առաջ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, չի վաճառվելու, այլ վերածվելու է կացարանի, որի սենյակները տրվելու են վարձով:
Ներկայումս, այն տունը, որտեղ Հիտլերն անց է կացրել իր կյանքի առաջին երեք տարիները, կառավարությունը 4700 եվրո ամսական վարձավճարի դիմաց պահում է իր հսկողության տակ:
2009 թ. եռահարակ այս առանձնատան տիրուհին, որի ընտանիքին շինությունը պատկանում է դեռևս 1800-ական թթ. վերջերից, հանում է վաճառքի 2,2 մլն եվրոյով: Տունը գնելու մտադրություն ունեին քաղաքի իշխանությունները, որպեսզի այն չանցներ ֆաշիստական գաղափարներ կրողների և տարածողների ձեռքը: Սակայն քաղաքապետարանը չկարողացավ հայթայթել անհրաժեշտ գումարը, և շենքի վաճառքը հետաձգվեց: Այդ ժամանակ Իսրայելի կառավարությունը քննարկում էր «Չարի բնօրրանը» ձեռք բերելու առաջարկը:
Երկար տարիներ այս տան ճակատագիրը հարցականի տակ էր: Վերջին 20 տարիներին այս տունը վարձակալել էր մի կազմակերպություն, որն այն վերածել է արհեստանոցի, այնուհետև այն վերածվել էր հաշմանդամների կացարանի: Սակայն վերջին տարում, երբ այդ կացարանը փոխեց իր հասցեն, տունը մնացել էր դատարկ:
Բրանաուի նախկին քաղաքապետը 1989 թ. կառավարությանն առաջարկել էր այդ տունը վերածել խաղաղության թանգարանի, որտեղ անընդհատ տեղի էին ունենալու ակցիաներ և ցուցահանդեսներ:
Այնուհետև 2000 թ. ավստրիացի պատմաբան Անդրեաս Մայսլինգերը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել` տան հիմքի վրա «հիշողության թանագարան» բացելու մասին, որը պետք է սերունդներին հիշեցներ ֆաշիստական գաղափարախոսության մասին: Սակայն այդ նախագիծը ևս չիրականացվեց:
Ներկայիս քաղաքպետը հայտարարել է, որ մտադիր է այդ տունը վերածել ինչ-որ թանգարանի, որպեսզի տունը չդառնա ֆաշիզմի պաշտամունքի կենտրոն: Իշխանություններն ուղղակի այն կվերածեն կացարանի, որի սենյակները վարձով կտրվեն, հաղորդում է Datscha Booking պորտալը:
Ադոլֆ Հիտլերը ծնվել է այդ տանը 1889 թ. ապրիլի 20-ին՝ ժամը 18:30-ին:
Իսրայելական կառավարությունը քննարկում է Հիտլերի տունը գնելու հնարավորությունը: Այս գաղափարը դուր է եկել ամերիկյան հրեաների մեծահարուստների համայնքին` Շիմոն Պերեսին, Բիբի Նեթանյահուին. նախարարաները և պատգամավորները ստացել են ավելի քան 500 էլ. նամակ:
«Եթե իսրայելական կառավարությունը որոշի գնել այդ տունը, մենք կտրամադրենք ներքին ցուցադրության համար ավելի քան 200 նմուշ, որոնք կապ ունեն Շոայի հետ: Դա կլինի տեղանքի իմաստն արմատապես փոխելու լավագույն տարբերակը»,- նշված է նամակներում:
Իսրայելի կառավարությունը նշել է, որ հարցը լուրջ ուսումնասիրության կարքի ունի:









































