Սիրիայում ձերբակալվել է պաշտոնապես գրանցված Սիրիայի ազգային համակարգող ընդդիմադիր հանձնաժողովի երեք անդամ:
Ինչպես նշվում է կազմակերպության կայքի հայտարարության մեջ, ձերբակալվածներից երեքը` Հանձնաժողովի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Աբդելազիզ ալ-Խարը և գործադիր հանձնաժողովի անդամ Իյայաս Այյաշը ձերբակալվել են Դամասկոսի օդանավակայանում Չինաստանից վերադառնալիս: Անվտանգության ուժերի աշխատակիցները նրանց ավտոմեքենա են նստեցրել, որում արդեն գտնվում էր Հանձնաժողովի երրորդ անդամ Մախեր Թախանը:
Չինաստանում ընդդիմադիրները հանդիպել էին Չինաստանի ժողովրդական հանրապետության ԱԳ նախարար Յան Ցզեչի հետ: Հանձնաժողովի ներկայացուցիչները նրանց հետ կապը կորցրել են կես ժամ անց այն բանից հետո, երբ նրանք Դամասկոսում անցել են անձնագրային վերահսկողությունը:
Ազգային համակարգող հանձնաժողովը սիրիայի իշխանություններից պահանջել է բաց թողնել ձերբակալված ընդդիմադիրներին:









































