Իտալական «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպո Ինձագին մեկնաբանել է իր և թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի միջև եղած կոնֆլիկտը: Ըստ նրա՝ այդ վիճաբունությունը լուրջ բնույթ չէր կրում:
«Մեր խոսակցությունը տևեց ոչ ավելի, քան մի քանի րոպե: Մոտակայքում կային տղաներ, որոնք նույնիսկ չէին նկատել, որ մենք զրուցում ենք: Ոչ մի լուրջ բան չկա: Այո´, թիմը հիմա դժվարին իրավիճակում է: Սակայն պետք է հանգիստ թողնել Ալեգրիին: Ես՝ որպես «Միլան»-ի երկրպագու, ցանկանում եմ, որ թիմը միշտ հաղթի»,- Tmw-ի փոխանցմամբ՝ ասել է Ինձագին:










































