Եգիպտոսը կարող է Սինայի թերակղզում քիմիական զենք կիրառել: Այս մասին հաղորդում է քուվեյթական Al-Rai թերթը՝ վկայակոչելով Սիրիայի անվտանգության ուժերի անանուն սպային: Դրա նպատակը կլինի «ահաբեկիչներին իրենց որջերից դուրս հանելը» և նրանց հետագա որսը հեշտացնելը:
Պարբերականը գրում է, որ քիմիական զենքը կկիրառվի «բնակեցված շրջաններից հեռու»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսը մեծ քանակությամբ տանկեր ու զրահամեքենաներ է ուղարկել Սինայի թերակղզի:









































