Գերմանական DLR աէրոտիեզերական գործակալությունը պատրաստվում է լուծել այսօր աղբի վերածվող թանկարժեք արբանյակների կարգի բերման և գործարկման խնդիրը: Գործակալությունն արդեն իսկ արբանյակների վերանորոգման պայմանագիր է կնքել Astrium GmbH ընկերության հետ: Այն կարող է որսալ արատավոր արբանյակները և վերանորոգել դրանք: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
Գործակալությունում մտադիր են Երկրից ղեկավարվող հուսալի, հեռակառավարվող սարք ստեղծել, որը պիտանի կլինի նաև ուղեծրային արտադրական համալիրների կառուցապատման համար:








































