ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բուենա Վիստա քաղաքի Knott’s Berry Farm զվարճանքների կենտրոնում ատրակցիոնի շարքից դուրս գալու պատճառով տասնյակ զբոսաշրջիկներ մի քանի ժամով կախված են մնացել 100 մետր բարձրության վրա,- գրում է Rosbalt-ը:
Ատրակցիոնի տեխնիկական թերությունը վերացվել է մի քանի ժամվա ընթացքում: Տուրիստներից ոչ ոք չի տուժել: Այժմ կատարվածի առնչությամբ հետաքննություն է տարվում:











































