«Սան Պաուլու»-ի պաշտոնական կայքում հայտարարվել է կիսապաշտպան Գանսոյի տրանսֆերային գործարքը ավարտելու մասին: Տրանսֆերի դիմաց վճարված գումարը չի հրապարակվել:
«Սան Պաուլու»-ի ղեկավարությունը կիսապաշտպան Լուկաս Մոուրային, ով հունվարին ՊՍԺ է տեղափոխվելու, շտապ փոխարինող էր փնտրում: Գանսոն հարմար թեկնածու էր:
Ակումբը ձեռք է բերել ֆուտբոլիստի իրավունքների 45%-ը, մնացած 55%-ը պատկանում է DIS ընկերությանը: Հիշեցնենք, որ Գանսոն ցանկացել է լքել «Սանթոս»-ը` աշխատավարձի բարձրացման իր խնդրանքը չբավարարվելուց հետո:






































