Նյու Յորքի բնակչության ավելի քան 20 տոկոսը կամ 1,7 մլն մարդ, աղքատ է ապրում: Ինչպես գրում է «Նյու Յորք թայմս» թերթը, ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսում աղքատների թիվը 2011 թվականին ավելացել է 1 տոկոսով՝ հասնելով վերջին 10 տարում ամենաբարձր մակարդակին:
ԱՄՆ-ում աղքատ համարվում է երեք անձից բաղկացած այն ընտանիքը, որի տարեկան եկամուտը չի գերազանցում 18,5 հազար դոլարը,- հիշեցնում է պարբերականը:
Այսպես, մեգապոլիսի 20 տոկոս ամենահարուստ մարդկանց եկամուտը 40 անգամ գերազանցում է 20 տոկոս ամենաաղքատների եկամուտը:
Վիճակագրության համաձայն, աղքատության մակարդակն ամենաարագ տեմպերով աճում է Նյու Յորքի իսպանախոս բնակիչների, 65 տարեկան և բարձր, ինչպես նաև բարձրագույն կրթություն չունեցողների շրջանում:









































