Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում սառույցների ընդհանուր մակերեսը կրճատվել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի, ինչն աննախադեպ ցածր ցուցանիշ է դիտարկման ամբողջ ժամանակահատվածի համար: Այս մասին ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, նշաված է Ճապոնիայի աերոտիեզերական գործակալության՝ այսօր հրապարակված զեկույցում:
Գործակալության տվյալով, որը դիտարկումներ է իրականացնում Արկտիկայում՝ ուսումնասիրելու կլիմայական փոփոխությունները «Սիձուկու» հիդրոօդերևութաբանական արբանյակից, նշում է, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ սառույցի վերին շերտի մակերեսը օվկիանոսում կազմում է 3 մլն 490 հազար ք/կմ:
Սառուցյալ օվկիանոսում սառույցների հալչելու հիմնական պատճառ մասնագետները մատնանշում են գլոբալ տաքացումը: Նրանց տեղեկությունների համաձայն՝ սառցե զանգվածն արդեն չի կրճատվի: Ջերմաստիճանն այլևս չի իջնում, ու նոր սառույցն աստիճանաբար համալրում է օվկիանոսը:
2012թ. օգոստոսի տվյալով՝ սառցե մակերերսը կազմել է ավելի քան 4 մլն 210 հազար ք/կմ: Սառցե ռեկորդային հալչում գրանցվել էր 2007թ. սեպտեմբերին՝ 4 մլն 250 հազար քառակուսի կմ:
Որոշ փորձագետներ պնդում են, որ եթե սառույցի հալչումը շարունակվի նույն տեմպերով, ապա տասնամյակի վերջին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում ընդհանրապես սառույց չի մնա:











































