Աշխարհն ապրում է iPhone 5-ի վաճառքի սպասումով: Մինչ «խնձորային» գաջետի սիրահարները պատրաստում են փողերը, արտադրողները նորույթի համար նոր, ավելի շքեղ «հագուստներ» են թողարկում: Այսպես, սմարթֆոնի նոր պատյանը, որ զարդարված է թանկարժեք քարերով, ներկայացրել է նյույորքյան The Natural Sapphire ընկերությունը:
Սմարթֆոնի ամենաթանկ պատյանն արժե 100 000 դոլար: Այն պատրաստված է 18 կարատ սպիտակ ոսկուց և բնական, կապույտ, ցեյլոնյան շափյուղայի 2 830 քարերից, որոնք կշռում են 169,8 կարատ:
iPhone-ի հետնամասի Apple-ի խորհրդանիշը պատրաստված է 38 սուտակներից, որոնք գնահատվում են 2,28 կարատ:
Այս պատյանի առանձնահատկություններից է արտահայտված փայլով ծածկույթը, որը կայուն է մեխանիկական վնասվածքների նկատմամբ:









































