Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ամենաքիչը 15 մարդ է զոհվել հինգշաբթի տեղի ունեցած պայթյունի ժամանակ, որն իրականացրել է մահապարտը: Վիրավորների թիվը մի քանի տասնյակ է:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում: Հաղորդում են, որ այդ թաղամասում երկար ժամանակ կառավարական զորքերը ռազմական գործողություններ են իրականացրել ընդդեմ մահմեդականների:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել:









































