Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ի վիճակի կլինի մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք՝ «Լիվերպուլ»-ի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ անգլիացի խաղացողը օգոստոսի 25-ին՝ «Ֆուլհեմ»-ի հետ խաղում, վնասվածք էր ստացել: «ՄՅու»-ի 26-ամյա հարձակվողն սկսել է վերապատրաստական աշխատանքներն անցած շաբաթվանից: Ըստ ESPN-ի՝ Ռունին արդեն լիովին պատրաստ է հանդիպումներ անցկացնելուն:







































