Ինչպես գրում է HULIQ կայքը` հղում անելով Hurriyet-ին, դժվար է պատկերացնել, որ նկարում պատկերված հայ կինը դարձել է Միսս Թուրքիա, բայց կրկնակի դժվար է դա անել, երբ իմանում ես, որ նա` Արաքսի Չետինյանը, եղել է առաջին Միսս Թուրքիան: Ներկայացված հոդվածն ինքնին հետաքրքիր է նրանով, որ քննարկման են դրվել կնոջ խնդիրներն այդ ժամանակաշրջանում, գեղեցկուհու հայ լինելու հանգամանքը: Ըստ թերթի` այդ ժամանակ կարեւոր էր ոչ թե նրա հայկական, այլ, ավելի շուտ` նրա օսմանյան ծագումը, որից քսանականների թուրքական հասարակությունը փորձում էր հրաժարվել, մերժել ժամանակակից Թուրքիայի բոլոր կապերը Օսմանյան Կայսրության հետ:
Երկրորդ մրցույթը կազմակերպվել է միայն 1929թ.` Քեմալ Աթաթուրքի հրամանով: Արաքսին կրկին մանակցել է դրան եւ գրավել է երրորդ հորիզոնականը: