Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը և նախնական երկամսյա ազատազրկման դատապարտել Գլդանի բանտում իրականացրած կտտանքների գործով 11 ձերբակալվածներին: Դրանով իսկ մերժվել է պաշտպանող կողմի՝ ձերբակալվածներին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Ձերբակալվածներից մեկը հրաժարվել է մասնակցել այդ գործընթացին: Նրանցից մի մասին մեղադրանք է ներկայացվել «կտտանքների», իսկ մյուսներին՝ «բանտարկյալների հանդեպ ստորացուցիչ վերաբերմունք ցուցաբերելու» հոդվածով: Բացի այդ, հետախուզում է հայտարարվել Գլդանի բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեի նկատմամբ, ով Բրյուսելից տարածել է սկանդալային տեսանյութերը:
Այս գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի հաջորդ նիստը կանցկացվի նոյեմբերի 8-ին:









































