ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել պատժամիջոցները Մյանմայի նախագահի վրայից Մյանմայի դեմոկրատական ընդդիմության ղեկավար Աուն Սան Սու Չժիի՝ Վաշինգտոն այցի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ զրույցի ընթացքում ընդդիմադիրն ասել էր, որ կողմ է իր երկրի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը:
Մյանմայի նախագահ Թեյն Սեյնը, ինչպես սպասվում է, հաջորդ շաբաթ կժամանի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
Սպիտակ տանը բանակցություններում ԱՄՆ ղեկավար Բարաք Օբաման Աուն Սան Սու Չժիին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Մյանմային՝ բարեփոխումներ իրականացնելու համար:
Վերջին 20 տարում նոբելյան մրցանակակիրը գրեթե գտնվել է տնային կալանքի տակ: Երկար տարիներից հետո առաջին անգամ է ընդդիմադիր գործիչը կարողացել դուրս գալ Մյանմայի սահմաններից:










































