Ֆրանսիայում Apple Stores-ի 13 ֆիրմային խանութների աշխատակիցները սպառնում են խափանել iPhone 5-ի վաճառքի մեկնարկը: Le Figaro-ն գրում է, որ երկուշաբթի օրվանից նրանք սկսել են կրել կանաչ ապարանջաններ՝ «Հավատալ» գրությամբ, հիշեցնելով, որ դեռ չեն մոռացել աշխատապայմանների բարելավման ղեկավարության խոստումները: Աղբյուրը հայտնում է, որ ակցիայի համար 2000 ապարանջան է պատվիրվել:
Դժգոհ աշխատակիցները,- մեծ մասը երիտասարդներ,- բողոքում են ցածր աշխատավարձից, աշխատանքային անհարմար գրաֆիկից, հեռանկարի բացակայությունից: Ղեկավարության հետ դեռևս բանակցություններ են ընթանում 13-րդ աշխատավարձի և սննդի կտրոնների տրամադրման հարցի շուրջ: